News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում երկու քաղաքացիներ մեղադրվում են լրտեսության մեջ։

haqqin.az-ի փոխանցմամբ, Պետական անվտանգության ծառայությունում հետաքննվող քրեական գործով անցկացված քննչական օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնվել են կասկածներ՝ լրտեսության միջոցով պետական դավաճանության մասին։ Կասկածյալները Ադրբեջանի քաղաքացիներ Էլշան Մեջիդ օղլու Ամիրին ու Էլչին Տաջիր օղլու Բաբաեւն են։

«Ամիրին ու Բաբաեւը օտար երկրի տարածքում ներգրավված են եղել հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ 2016-ի հունվարից Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը համալիր գործողության շրջանակում իր հսկողության տակ է վերցրել ու փաստագրել Ամիրիի ու Բաբաեւի ապօրինի գործունեությունը՝ օտարերկյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների, ՊՆ զորամասերի, նրանց ռազմական ներուժի, նաեւ ռազմավարական նշանակության պետական կառույցների մասին տեղեկություններ հավաքելը։ Փետրվարի 20-ին Էլշան Ամիրին ու Էլչին Բաբաեւը ձերբակալվել են՝ նրանց լրտեսական գործունեության ապացույցներով, ու նրանց հանցագործությունը կանխվել է։ Ամիրիի ու Բաբաեւի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Դատարանի վճռով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիմա օպերատիվ քննչական միջոցառումները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թե որ պետության օգտին են կատարվել լրտեսությունները՝ նշված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ