Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրում արտակարգ դրության մասին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել եւս 3 ամսով։ Նա շեշտել է, թե վերջնական որոշումը կկայացվի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։
Նշենք, որ արդեն 2 անգամ 3 ամսով Թուրքիայում երկարաձգվել է արտակարգ դրությունը։