News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է շանտաժի ենթարկել Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով։

Մեկնաբանելով թուրք-հայկական սահմանի բացման հարցը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիեւը որոշել է ԱՆկարայի փոխարեն բարձրաձայնել նրա դիրքորոշումը։ Մասնավորապես, ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «Թուրքիան աջակցում է հայ- ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ու ՄԱԿ ԱԽ համախատասխան բանաձեւերի համաձայն։ Եղբայրական Թուրքիայի այդ արդարացի դիրքորոշումը բարձր է գնահատվում ադրբեջանական կառավարության ու ժողովրդի կողմից»։ Հետո Գաջիեւը խոսել է Հայոց ցեղասպանության մասին, այն անվանելով հորինված ու մեղադրել Հայաստանին «հարեւան պետությունների հանդեպ պահանջների» մեջ։

Բաքվի նմանօրինակ դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան պարզունակ շանտաժ։ Հիշեցնենք, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը Ադրբեջանի պահանջով՝ ղարաբաղյան համակարտության կապակցությամբ։ Այդ նույն պատճառով Թուրքիան նահանջել է հարաբերությունների կարգավորման մասին հայ- թուրքական արձանագրությունների վավերացման հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ