News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանումէ  ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ Ստամբուլի Սուրբ Սոֆիայում ուրբաթօրյա նամազ անել։ Այս մասին գրել է թուրքական Sozcu պարբերականի լրագրող Զեյնեփ Գյուրջանլըն։

Թուրք լրագրողը նշել է, թե Սուրբ Սոֆիայում նամազ անելու Էրդողանի ցանկությունը նախընտրական քարոզարշավի տակտիկական քայլերից է դիտարկվում։

Նա շեշտել է, թե նախատեսվում  է որպես թանգարան գործող Սուրբ Սոֆիան հետագայում դարձնել գործող մզկիթ։

Նշենք, որ Սուրբ Սոֆիան բյուզանդական շրջանում կառուցված եկեղեցի է, որի ներկայիս գմբեթը կառուցել է հայ հայտնի ճարտարապետ Տրդատը։

Մեհմեդ 2–ը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո Սուրբ Սոֆիան մզկիթի էր վերածվել։ 1935–ից մինչ օրս Սուրբ Սոֆիան որպես թանգարան է գործում, որի մուտքի տոմսը մոտ 15 դոլար արժի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ