News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարին, երկարատեւ անկումից հետո, առեւտրում նկատվել է դրական շարժ՝ Հայաստանի մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը աճել է 3․6 տոկոսով՝ տարեկան կտրվածքով։ Ամենայն հավանականությամբ, դա մեծամասամբ պայմանավորված է եղել արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումների աճով։ Չէ՞ որ արտերկրներից մասնավոր դրամական փոխանցումների գումարն այդ ամիս տարեկան կտրվածքով աճել է 35 տոկոսով, հասնելով 21․8 մլն դոլարի։ Ընդ որում այդ աճի կեսից քիչ ավելին բաժին է հասել Ռուսաստանին։

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ պայմանականության վրա։ Հայաստանի ԿԲ-ն դրամական փոխանցումների մասին տվյալները հրապարակում է ԱՄՆ դոլարներով ( իսկ անցած տարվանից նաեւ դրամական փոխարժեքով)։ Իհարկե դա չի նշանակում, որ բոլոր փոխանցումները հենց դոլարով են իրականացվում։ Հնարավոր ե ն փոխանցումներ նաեւ ռուսական ռուբլով։ Բայց քանի որ պաշտոնական տվյալները դոլարով են ներկայացվում, հաշվարկները այդ արժույթով են կատարված։

Եվ այսպես Ռուսաստանից գումարների ներհոսքի հաջորդական կրճատման երկու տարիներից հետո հունվարին իրավիճակը փոխվել է։ Այդ երկրից մասնավոր դրամական փոխանցումների գումարը աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 34․5 տոկոսով։ Բնականաբար շատերի մոտ առաջանում է հարց, թե ինչի հաշվին են տեղի ունեցել այս փոփոխությունները ու արդյոք այդ պոզիտիվը երկար կպահպանվի։

Ռուսաստանից փոխանցումների հունվարյան աճի հիմնական մասը ՝82 տոկոսը,  արժույթների փոխարժեքում զգալի փոփոխությունների շնորհիվ է։ Ռուսական ռուբլին մեկ տարում դոլարի հանդեպ գրեթե 1․3 անգամ ամրապնդվել է, ինչը բարելավել է հարաբերակցությունը ռուբլին դոլարի փոխանակելիս։ Հիշեցնենք, որ առաջ ռուսական ռուբլու բազմակի թուլացումը հանգեցրել էր Ռուսաստանից գումարների ներհոսքի անկման։ Բայց հունվարին եղել է նաեւ որակական շարժ։ Ռուսաստանից դրամական փոխանցումների (դոլարով) գումարի  աճի մոտ 18 տոկոսը կապակցված չէ ռուբլու ամրապնդման հետ։ Պարզապես այնտեղից ավելի շատ գումար է ուղարկվել, քան մեկ տարի առաջ։

Իհարկե , տարվա առաջին ամսվա տվյալների հիման վրա հնարավոր չէ կանխորոշել իրադարձությունների հետագա ընթացքը։ Բացի դրանից հաշվի առնենք, որ հունվարին տնտեսությունը սովորաբար բնութագրվում է օրացույցային տարվա ամենացածր բացարձակ ցուցանիշներով։ Կարելի է միայն հույս հայտնել, որ մո տ ապագայում ռուսական ռուբլու փոխարժեքը քիչ թե շատ կկայունանա։ Չէ՞ որ շատ ռուս մասնագետներ հավաստիացնում են, որ ռուբլու փոխարժեքի կախումը նավթի համաշխարհային գներից , նվազել է։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ