News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Թուրքիան կանչել է Ռուսաստանի հավատարմատարին այն բանից հետո, երբ թուրք զինվորը սպանվել է դիպուկահարի կրակից ՝ Սիրիայի այն մասից, որը քրդական աշխարհազորի վերահսկողության տակ է գտնվում,- հայտնում է The Financial–ի թղթակից Մեխուլ Սրիվաստավան։ ՌՈւսական զորքերը այդ սահմանամերձ մասում ակտիվ էին, նրանք այնտեղ իրենց խոսքով « մոնիտորինգային գրասենյակ» են բացել, ինչը սակայն ռուսական հեռուստաընկերություններով ցուցադրված կադրերում ավելի շատ ռազմական տեղակայման տպավորություն էր թողնում»։

«Անկարան մտահոգություն է հայտնել հրաձգության ու քուրդ զինյալների հետ ռուս զինվորների լուսանկարների կապակցությամբ, ասել է Հուսեյն Մյուֆթյուօղլուն, Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը ։Քրդական աշխարհազորը, որը հայտնի է որպես YPG, Անկարայում ահաբեկչական խմբավորում է համարվում ու հենց այն է եղել Սիրիայում Թուրքիայի անցած տարվա ռազմական միջամտության հիմնական թիրախը», ասվում է հոդվածում։

«Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները խզվել էին այն բանից հետո , երբ 2015-ի նոյեմբերին թուրքական «Էֆ 16»-ը խոցել էր ռուսական կործանիչը, հիշեցնում է հեղինակը,- Սակայն կապերը բարելավվել էին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, որ զղջում է ռուսական օդանավի խոցման համար»։ Լրագրողը հայտնում է նաեւ , որ Թուրքիան ու Ռուսաստանը համագործակցել են թուրքամետ զինյալներին Հալեպից տարհանելու ու Ղազախստանում խաղաղ բանակցությունների շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ