News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած տարի Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական անձանց փոխանցվել է 210 մլն դոլար։ Ռուսաստանից Հայաստան գումարային հոսքի համեմատ դա կազմում է մոտ 30 տոկոսը։ Այսինքն բալանսը մեր օգտին է։ Բայց նախորդ տարվա համեմատ փոխանցումներում դրական սալդոն նվազել է 159 մլն դոլարով, կամ 1․3 անգամ։ Ըստ էության, կրճատվել է գումարի թե ներհոսքը, թե արտահոսքը։ Սակայն առաջինում անկումը ավելի զգալի է, քան երկրորդում։

Գումարի արտահոսքում մի բավականին հետաքրքրիր դետալ կա։ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցման միջին մեծությունը անցած տարի կազմել է 2219 դոլար, ու նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 1․7 անգամ։ Ամենամոտ մրցակցի՝ ՈՒզբեկստանի մոտ այդ ցուցանիշը կրկնակի քիչ է։ Իսկ ընդհանուր առմամբ ԱՊՀ-ում գումարային փոխանցման միջին մեծությունը շատ ավելի ցածր է եղել՝ ընդամենը 268 դոլար։ Այնպես որ Հայաստանը յուրատեսակ ռեկորդ է սահմանել։

Ի՞նչ նպատակ են հետապնդում գումար ուղարկողները։Դա այդքան էլ հեշտ չէ պարզել։ Գաղտնիք չէ, որ հայտարարագրված նպատակները կարող են խիստ տարբերվել իրական պատճառներից։ Գո՞ւցե մեր քաղաքացիները դրամական օգնություն են ուղարկում Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին։ Այդ վարկածը չի բացառվում, չնայած նման դեպքերը եզակի բացառություններ կլինեն։

Ամենայն հավանականությամբ, գումարների փոխանցման նպատակը աղքատ ազգականներին օգնեը չէ։ Գումարային փոխանցումների միջին մեծության այդքան կտրուկ աճը, կարելի է ենթադրել, որ պայմանավորված է ինչ-որ նոր գործոնով։ Ասենք Ռուսաստանում անշարժ գույքի էժանացումով։ Դա կարող էր խթանել մեր հայրենակիցների կողմից այնտեղ բնակարանների գնումը։ Բայց հնարավոր է նաև մեկ այլ  բացատրություն։ Այդ տեսակետից հետաքրքիր է դիտարկել Ռուսաստանից Հայաստան մարդատար մեքենաների ներկրման դինամիկան։

2015-ին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 6․1 հազար մարդատար մեքենա։ Իսկ ահա 2016-ին այդ ցուցանիշը 2․8 անգամ աճել է ու կազմել 17․2 հազար ։ Արդյունքում Հայաստան ներկրվող մեքենաների քանակում Ռուսաստանի մասնաբաժինը ավելացել է 22 տոկոսից մինչեւ 52 տոկոս։

Ընդ որում նվազել է Ռուսաստանից ներմուծվող մեքենաների մաքսային միջին գները նվազել են՝ 3358-ից հասնելով 2950 դոլարի մեկ մեքենայի համար։ Դրա բացատրություններից մեկն այն է, որ ավելացել է օգտագործված մեքենաների մասնաբաժինը։ Այսինքն այն մեքենաների, որոնք ներմուծում են հենց ֆիզիկական անձինք, Հայաստանի քաղաքացիները, ու դրա համար էլ գումար են փոխանցում Ռուսաստան։ Ի դեպ, մեկ տարի առաջ Հայաստանի հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ են ընդունվել ։ Ըստ այդ փոփոխությունների, ԵՏՄ այլ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք ազատվում են ԱԱՀ-ի վճարումից։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ