News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում հանդիպել են ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանի հետ։

NEWS.am-ի  թղթակիցը հայտնում է, որ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է , որ այցելությունը նվիրված է Ադրբեջանի նախագահի հետ մարտի 11-ին ու Հայաստանի նախագահի հետ նախօրեին կայացած հանդիպումներին։

Հանդիպման ժամանակ մի շարք թեմաներ են քննարկվել։ Դրանցից մեկն էր Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայտնել է համանախագահը։

«Մենք լսեցինք կողմերից յուրաքանչյուրին։ Այդ խոսակցության շարունակությունը կլինի Վիեննայում, Մինսկի խմբի հանդիպման ժամանակ։ Մենք նաեւ ակնկալում ենք հանդիպում ԵԱՀԿ ղեկավարության հետ։ Մենք ծրագրում ենք հանդիիպել Բարձր մակարդակի պլանավորման խմբի հետ»,- հայտնել է Իգոր Պոպովը։

Այն հարցին՝ արդյոք մոտ է այն ժամանակը, երբ Ստեփանակերտը կմիանա բանակցային գործընթացին, միջնորդը նշել է, որ այդ թեման այսօր չի քննարկվել։

«Այսօր մենք քննարկել ենք Կասպրշիկի խմբի ընդլայնման հարցերը։ Դուք գիտեք, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նրա խումբը յոթ մարդով ավելացնելու մասին։ Կան էլի մի շարք հարցեր, որոնք կապված են տեխնիկական խնդիրների հետ։ Այսօր Անջեյ Կասպրշիկը շարադրել է իր տեսակետները, թե ինչպես կարելի է դա անել։ Դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք հույս ունենք քննարկել ապրիլին»,- նշել է Իգոր Պոպովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ