News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում չեն հայտնվելու: Նա նշել է՝ «թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում», բայց սխալվել է:

«Թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում: Մեկ-երկու պարբերական սեւեռումները չհաշված: Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ:

Ընտրարշավին ոչ իրեն, ոչ իրենց ՀԼՔ-ին բառ չենք ասել՝ չեզոք-ուշադիր հետեւել ենք: Մեկ էլ երեկ հանկարծ Նիկոլը՝ մեգաֆոնացման հերթական պահին, թե` «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երեւում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը երեւում է՝ 12-13 իր շրջիկ խումբը:

Անցյալ շաբաթ ՀԼՔ-ն ստացել է ի՛ր պատվերով կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Դաշնակցության՝ անցողիկ շեմից շատ բարձր ցուցանիշը Նիկոլին հայտնի է: Մտածենք՝ ինչո՞ւ է ակնհայտ այլ բան ասում: Ինձ համար բարոյական հարցը սա է միայն: Նաեւ հարցնենք՝ Արամ Սարգսյան Հ-ն ու Էդմոն Մարուքյան Լ-ն էլ են նույն կարծիքին, նրանք էլ են Դաշնակցությանը դաշնակ ասում, նրանք էլ են ոչ մեկի հետ չհամագործակցելու մտասեւեռումով տառապում:

Ոչինչ որ պարբերաբար քաղաքացիներից դրամահավաք կազմակերպող (իբր մեզ փող որտեղից) ՀԼՔ-ն վճարովի եթերից օգտվել է 520, ՀՅԴ-ն՝ 298 րոպե, ոչինչ որ քարոզչության թանկ հաճույք Billboard-ների թվով ՀՀԿ-ից հետո (200) երկրորդ տեղում է (170), ոչինչ որ այդ թիվն անգամ ԲՀԿ-ից 31-ով է ավելի, իսկ Դաշնակցությունից՝ 93-ով: Ինձ հետաքրքրում է՝ ինչու է այսքան դյուրագրգիռ դարձել Նիկոլ Ք-ն եւ ինչ է ուզում Դաշնակցությունից:

Չգիտեմ՝ իջեւանցի իր նախնիները կոմունի՞ստ, թե՞ դաշնակցական են եղել: Բայց՝ գիտեմ` ելք կա: Ու ելքը Դաշնակցությունն է:

Հ.Գ. ՀԼՔ-Հանրապետություն, Լուսավոր, Քաղաքացիական»,-գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ