News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հայտնել են, որ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը՝ խնդրի քաղաքական լուծման ուղղությամբ։ Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակվել է տարածաշրջան կատարած այցելությունների արդյունքներով։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին ու Ռիչարդ Հոուգլանդը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին այցելել են Բաքու (մարտի 11-ին) ,Երևան (մարտի 27-ին) ու Լեռնային Ղարաբաղ (մարտի 28-ին)։

Համանախագահների այցելությունների գլխավոր նպատակն է եղել շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ամենաարդիական, մանրակրկիտ քաղաքական ու ռազմական տեղեկություններ ստանալը, 2016-ին Վիեննայի ո ւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը քննարկելը, կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը դիտարկելը։

Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների հետ ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Նրանք նաև այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջ  գտնվող տարածքներ։ Իրենց բանակցությունների ընթացքում համանախագահները նորից խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածություն դրսևորել իրենց հռետորաբանության ու  գործողությունների մեջ։ Նախագահները շարադրել են իրենց դիրքորոշումները ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու մանավանդ Նովրուզի ու Զատիկի տոների համատեքստում հետագա էսկալացիայից խուսափելուն ուղղված՝ համանախագահների առաջարկների մասին։

Իրենց զրույցներում համանախագահները շեշտել են դեսպան Կասպրշիկի առաքելությանը մշտապես աջակցելու ու այն ընդլայնելու սկզբունքային կարևորությունը։ Միջնորդները նաև շեշտել են իրենց այն համոզմունքը, որ հրադադարի պահպանումը առաջնահերթ նշանակություն ունի վստահության մթնոլորտ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է հետագա բանակցություններ անցկացնելու համար։

Համանախագահները կուղևորվեն Վիեննա, որպեսզի Մինսկի խմբի անդամներին տեղեկացնեն այցելության արդյունքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ