News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը ապրիլի 1-ին հրապարակել է երկրում քաղբանտարկյալների լրացված ցուցակը, որում 162 մարդու անուն կա։

contact.az-ի փոխանցմամբ ցուցակը կազմվել է Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի, «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի համակարգող Օգտայ Գյուլալիեւի ու Քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից՝ քաղաքացիական հասարակության տասնյակ ակտիվիստների օգնությամբ։

Ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գյուլալիեւը հայտնել է, որ վերջերս ազատ են արձակվել 160 քաղբանտարկյալներից միայն մի քանիսը։ Մասնավորապես բլոգեր Աբդուլ Աբիլովը, Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ակտիվիստ Էլվին Աբիլովը, ընդդիմադիր լրագրող Գանիմաթ Զահիդի ազգականներ Ռովշան ու Ռուֆաթ Զախիդովները, Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին աշխատակից Ասիֆ Լյատիֆովը, կրոնական ակտիվիստներ Նամիգ Կիշիեւն ու Նիջատ Ալիեւը, լրագրող Իկրամ Ռաֆիգօղլուն, ակտիվիստ Զեյնալա Բագիրզադեն։ Միաժամանակ կալանավորվել են լրագրող Էլչին Իսմաիլլին, բլոգերներ Մեհման Հուսեյնովն ու Մեհման Գալանդարովը, աստվածաբան Սարդար Բաբաեւը, ՊՆՖԱ կուսակցության անդամ Էլնուր Ֆարաջաեւը ու Մուսուլմանական միասնականություն շարժման ակտիվիստ Էլհան Իսկենդերովը։ «Այդ բոլորին առաջադրվել են կեղծ մեղադրանքներ։ Իրականում նրանց կալանավորել են նրանց հասարակական , քաղաքական կամ լրագրողական գործունեության համար։ Մենք նրանց քաղբանտարկյալ ենք համարել՝ ԵԽԽՎ կողմից որոշված չափանիշներով»,- հայտնել է Գյուլալիեւը։

Պոտենցիալ քաղբանտարկյալ են համարվում եւս 11 մարդ, որոնց դատապարտել են 2016-ի հունվարին Սիյազան քաղաքում գների բարձրացման դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ