News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ստորեւ ներկայացնում ենք հարուցված քրեական գործերը` ըստ մարզերի.

1.ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել  քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ եւ հիմք` ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։

2.  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/67 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  34/67 ընտրատեղամասի ընտրող Ա.Կարախանյանը, սահմանված կարգով, նշված ընտրատեղամասում մասնակցել է  ԱԺ ընտրություններին: Սակայն որոշ ժամանակ անց` ժամը 19:53-ին, կրկին գնացել է ընտրատեղամաս` երկրորդ անգամ քվեարկելու համար, ինչը բացահայտվել է   մատնահետք ստուգող սարքի միջոցով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ եւ հիմք` ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 3. ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում  թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ, թիվ 36/25 ընտրական հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը` որպես ընտրող, սահմանված կարգով, մասնակցել է քվեարկությանը:  Այնուհետեւ` ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ եւ հիմք` հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ