News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Այս մասին RT–ին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը։

«Մոտ ժամանակներս մենք իրավապահ մարմիններից մեր գործընկերների հետ կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի նվազագույնի հասցնենք այդ ահաբեկչության հետեւանքները ու պարզենք բոլոր հանգամանքները, որոնք նպաստել են այդ ահաբեկչության իրականացմանը»,- հայտնել է նա։ Կուրեննոյի խոսքով, դեպքի վայրում իրականացվող ստուգումը «կվերաբերի բոլոր ասպեկտներին»։ Բացի դրանից կներառվեն տրանսպորտային դատախազության աշխատակիցները։ Ալեքսանդր Կուրեննոյը պատմել է, որ գերատեսչությունը «մանրակրկիտ կվերլուծի», թե ինչպես է մետրոպոլիտեն բերվել պայթուցիկ սարք։ «Բավականին բարդ խնդիր է, բայց իրականում՝ լուծելի,- հայտնել է նա,- Անվտանգության համակարգերը գործում են ու ապացուցում իրենց արդյունավետությունը»։

Նախնական տվյալներով, մետրոյի «կապույտ» ճյուղի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել մոտ 50 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ