Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում այսօր՝ ապրիլի 3-ին, 17-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ համայնքապետ Հովհաննես Հարությունյանից: Նա նշեց, որ ինքնասպան եղած երիտասարդին պատշգամբում կախված վիճակում նրա ընտանիքի անդամներն են հյատնաբերել, նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Հովհաննես Հարությունյանի խոսքով, ինքնասպան եղածը  խելացի, աշխույժ երիտասարդ է եղել՝ կրթված ու լավ ընտանիքից: