Սիրիայում սադրանք է նախապատրաստվում՝ կապված քիմիական զենքի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իտալացի գործընկերոջ՝ Սերջո Մատարելայի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիայի ընդդիմությունն ապրիլի 4-ին կառավարական զորքերին մեղադրել է Իդլիբ նահանգի Հան-Շեյհուն քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ։ Դամասկոսը հերքել է մեղադրանքներն ու պատասխանատու համարել գրոհայիններին եւ նրանց սադրողներին։ Մի քանի օր անց դա առիթ դարձավ Սիրիայի ավիաբազային ամերիկյան հրթիռային հարվածի համար։
«Մենք տարբեր աղբյուրներից տեղեկություն ունենք, որ նման սադրանքներ, իսկ ես դրանք այլ կերպ անվանել չեմ կարող, նախապատրաստվում են նաեւ Սիրիայի այլ շրջաններում, որտեղ պատրաստվում են կրկին օգտագործել ինչ-որ մի նյութ եւ դրա կիրառման մեջ մեղադրել Սիրիայի պաշտոնական իշխանություններին», —ասել է Պուտինը։
Ռուսական գլխավոր շտաբում հստակեցրել են, որ Սիրիայի իշխանությունները հասանելիություն չունեն քիմիական զենքի պահեստներին՝ դրանցից 10-ը ոչնչացվել է, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, իսկ երկուսը գտնվում են տարածքում, որը վերահսկում են գրոհայինները։




























