Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ պատրաստվում է դառնալ Երեւանի լավագույն քաղաքապետը:
«Թեւերս քշտում եմ Երեւանի՝ բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը դառնալու համար:
Սա կլինի իմ հարգանքի տուրքը Երեւանի պատմության բոլոր լավագույն քաղաքապետերին եւ մեծագույն Վարպետին՝ Ալեքսանդր Թամանյանին:
Երեւան ջան, Ելք կա՛», - ասված է գրառման մեջ:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Այդ ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:




























