News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կայացած հանրաքվեից հետո ամենամեծ աշխարհքաղաքական հարցերից մեկն այն է, թե ինչ մոտեցում կընտրի Էրդողանը ԵՄ-ի նկատմամբ, գրում է Ամանդա Սլոաթը Foreign Policy-ում։

Արդեն իսկ լարված հարաբերությունները փչացան նախընտրական քարոզչության ընթացքում, երբ Էրդողանը Նիդեռլանդներին ու Գերմանիային մեղադրեց նացիզմի մեջ, երբ այդ երկրները թույլ չտվեցին թուրք պաշտոնյաներին քարոզչություն իրականացնել իրենց տարածքում։

Հոդվածագիրը կարծում է, որ որոշ դիտորդներ ակնալում էին, որ հաջող հանրաքվեից հետո Էրդողանը կդադարի հրեշավոր ներկայացնել Եվրոպան։ Սակայն դա կարող է դառնալ թուրքական հեռանկարների մշտական փոփոխությունների սկիզբը։ Քարոզչության ընթացքում Էրդողանն ասել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը հանրաքվեից հետո «քննարկման թեմա կդառնա»։ Իսկ հանրաքվեից հետո իր հաղթական ելույթում նա կրկնել է մահապատիժը վերականգնելու նախընտրական խոստումը, նաեւ առաջարկել հանրաքվեի միջոցով պարզել ԵՄ-ին Թւորքիայի անդամակցության նպատակահարմարությունը։

Եվրոպական երկրների առաջնորդների արձագանքը դրան զուսպ էր, նրանք նշում էին երկրի ներսում խորը տարաձայնությունների առկայությունը։ Թե Գերմանիան, թե Ֆրանսիան մտահոգություն են հայտնել քվեարկության ընթացքում հնարավոր խախտումների կապակցությամբ ու Էրդողանին կոչ են արել երկխոսել ընդդիմության հետ։ Նրանք նաեւ նախազգուշացրել են , որ մահապատժի վերականգնումը վերջ կտա ԵՄ-ի հետ բանակցություններին։

Եթե Թուրքիան հրաժարվի ԵՄ-ին անդամակցելու իր հայտից, կվտանգվեն երկու խոշոր գործարքներ։

Առաջինը փախստականների հարցով գործարքն է։ ԵՄ առաջնորդները շահագրգռված են այդ գոծարքի հարցում, որպեսզի կարողանան զսպեն փախստականների հոսքը։ Եթե անդամակցության բանակցությունները դադարեն , Թուրքիան ու ԵՄ-ն կարող են բանակցել այլ ընդհանուր շահերի՝ օրինակ ահաբեկչության դեմ պայքարի հարցով։ Երկրորդ վտանգվող գործարքը՝ տնտեսական համաձայնագիրն է։ Կողմերը կարող են շրջանցել օրենքի գերակայության մասին տհաճ քննարկումները ու դրա փոխարեն կենտրոնանալ իրենց մաքսային միության ամրապնդման ու ազատ առեւտրի մասին համաձայնագրի քննարկման վրա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններին, ապա երկրների մոտ երկու սուր հարց է բաց մնում։ Առաջինը՝ «Հզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլա Գյուլենի արտահանձնումն է, որին Թուրքիայի իշխանությունները համարում են պետհեղաշրջման փորձի կազմակերպիչը։ Սակայն հասկանալի է, որ համոզիչ ապացույցների բացակայության դեպքում Գյուլենի արտահանձնումը քիչ հավանական է։

Երկրորդ հարցը Սիրիայի Ռաքքա քաղաքում ԻՊ դեմ հարվածը ղեկավարելու շուրջ տարաձայնություններն են։ Պենտագոնը ուզում է օգտագործել սիրիական քրդերին, իսկ Անկարան նրանց համարում է Քրդական բանվորական կուսակցության մի մասը։

Այս հարցով ԱՄՆ դիվանագիտության ղեկավար ՌԵքս Թիլերսոնը չի կարողացել հանրաքվեից երկու շաբաթ առաջ Անկարա կատարած իր այցելության ժամանակ առաջխաղացում ապահովել։ Թրամփի աշխատակազմը, ամենայն հավանականությամբ, հարգանքով է վերաբերել հանրաքվեից առաջ Թուրքիայի ներքին քաղաքականության զգայուն հարցերին, սակայն Պենտագոնը, կարծես, ձգտում է հնարավորինս շուտ անել հաջորդ քայլը ու հակված չէ բավարարվել այլընտրանքով։ Եթե Թրամփի աշխատակազմը առաջվա պես աջակցի քրդերի կողմից ղեկավարվող հարձակումը Ռաքքայի վրա, ուրեմն նա հույսեր կունենա, որ հանրաքվեում տարած հաղթանակը կմեղմի ԱՆկարայի բացասական արձագանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ