News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին վրդովված է Աբխազիա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ազդարարված այցի ու այնտեղ ՌԴ դեսպանատան բացման հետ կապված։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է անում խստորեն դատապարտել Ռուսաստանի վարած այս քաղաքականությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

Հատուկ հայտարարությունում Գերոգի Մարգվելաշվիլին հստակեցրել է, որ Վրաստան օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների այցը եւ Վրաստանի տարածքում ցանկացած կառավարության գործունեությունը հնարավոր են միայն Վրաստանի կենտրոնական կառավարության համաձայնութամբ։ Մյուս բոլոր դեպքերում նման իրադարձությունները ոչ միայն վրացական օրենսդրության, այլեւ միջազգային նորմերի խախտում են հանդիսանում, ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ փորձելով օրինականացնել իր ներկայությունը Վրաստանի «բռնազավթված տարածքներում» միջազգային հարաբերություններ ձեւացնելու միջոցով՝ միջազգային իրավունքի մյուս սկզբունքների հետ մեկտեղ ՌԴ-ն նաեւ խախտում է 2008 թվականի օգոստոսի 12-ի կնքած հրադադարի համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ