Ելենա Բատուրինայի բաժինը «Մոսկվա-Սիթի» գործարար կենտրոնում կանցնի Մագնիտոգորսկի մետաղական կոմբինատի սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովին, գրում է «Վեդոմոստի» թերթը:
«Ինտեկո»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Բատուրինայի ընկերությունը վաճառում է նախագծի իր փայը գործընկերոջը՝ «Սնեգիրի» ընկերությանը: Գործարքն սկսվել է դեռ կես տարի առաջ, այժմ ընթանում է «պլանային ավարտումը»:
Ռաշնիկովը գնել է փայաբաժինը 35-40 մլն դոլարով:
Նշենք, որ մինչեւ ճգնաժամը նախագծում 1 քմ-ն արժեր 1000 դոլար: Եթե 40 միլիոն դոլարը բաժանենք ընդհանուր մակերեսի՝ 169 հազար քմ-ի վրա, ստացվում է, որ մեկ քմ-ն վաճառվում է 473 դոլարով:





























