News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 20-ին տեղի ունեցած նիստի ժամանակ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկրած ապրանքները երեք տարով ազատել է ավելացված արժեքի հարկից։ Որոշման համապատասխան նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ-ն) Սյունիքի եւ Վանաձորի մարզերում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է իրականացրել, ինչի հետեւանքով հայտնաբերվել են ոսկու կվարցիտի հանքաղբյուրներ»։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նպատակն է ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցել ու շահագործել Ամուլսարում ոսկու կվարցիտի հանքաղբյուրը։ Հանքաղբյուրի շահագործման ընթացքում կստացվի մոտ 2 մլն ունցիում ոսկի եւ 3 մլն ունցիում արծաթ, որոնք ամբողջությամբ կարտահանվեն։ Նախատեսվում են մոտ 179,4 մլրդ դրամի ներդրումներ, որոնցից 26,7 մլրդ դրամը՝ սարքավորումների համար։

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում, համաձայն ներկայացված հիմնավորման, մոտ 465 աշխատատեղ կստեղծվի՝ 525 հազար դրամ միջին աշխատավարձով՝ 2017 եւ 2018 թվականներին եւ 490 հազար դրամ՝ 2019 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ