News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-17-ը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին ինքը՝ Էրդողանն է հայտնել, փոխանցում է Reuters–ը։

Ալ Ջազիրային տված հարցազրույցում Էրդողանը դժգոհել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «խաբել է» Անկարային Քրդական բանվորական կուսակցության հարցում։ «Նախագահ Օբամայի հետ մենք փոխհամաձայնություն ունեինք ՔԲԿ-ի հարցով, բայց Օբաման մեզ խաբեց։ Ես չեմ հավատում, որ Թրամփի վարչակազմը նույնը կանի»,- ասել է Էրդողանը։

Նա նաեւ հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Թրամփի հետ մայիսին։ Էրդողանը նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Սիրիայում ու Իրաքում։ «Մենք մտադիր ենք հանդիպել մայիսին, ու դեմ առ դեմ շարունակել քննարկումները»,- ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ