News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի ՆԳՆ-ն հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք կկարողանան մասնակցել գալիք նախագահական ընտրություններին, հայտնում է PressTV–ն։ Ցուցակում, որը հաստատվել է Պահակների խորհրդի կողմից, վեց թեկնածու է ընդգրկվել։ Ցուցակում չկա Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունը, որը մինչ այդ գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար։

Ցուցակում ընգրկվել են հետեւյալ թեկնածուները՝ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին, «Իրանի հեղափոխական ուժերի ազգային ճակատ» պահպանողական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, Ռեզա իմամի դամբարանի պահապան ու «Աստանե Կոդսե Ռազավի» կրոնական հիմնադրամի ղեկավար, սեյեդ Էբրահիմ Ռաիսին, մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Միրսալիմը, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի- Տաբան, առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ – Բագեր Կալիբաֆը։

Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ