News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվել է Կառավարության դիմաց բողոքի ակցիա ացկացնող տոնավաճառների աշխատակիցներից 3-ի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ:

NEWS.am,-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպումից հետո հանդիպմանը մասնակցած աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենց առաջարկել են 10-15 հոգանոց աշխատանքային խումբ կազմել, որի ներկայացրած առաջարկները կներկայացնեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ փորձեն լուծում տալ խնդրին:

«Մեզ ասացին, որ պետք է օրենքով աշխատենք, այսինքն, ճիշտ ձեւով հարկերը վճարենք, աշխատողներին գրանցենք, ՀԴՄ կտրոնները խփենք անպայման: Ես խնդրեցի, որ հարկային տեսուչներին, որոնք առեւտրի կենտրոնների դարպասների մոտ կանգնում եւ ստուգում են հաճախորդների փաստաթղթերը, գնան էդտեղից, բայց չհամաձայնվեցին, ասացին, որ էդ մարդիկ իրանց գործն են անում: Ես ասել եմ, որ պատրաստ չենք փաստաթղթով հիմա աշխատել»,- ասաց նա:

Կառավարության դիմաց վաղ առավոտից հավաքված առեւտրականները, սակայն, չհամաձայնվեցին աշխատանքային խումբ ստեղծել:

«Չէ, չենք գնալու, չենք աշխատելու, մինչեւ մեր ուզածը չանեն»,- հայտարարեցին հավաքվածները:

«Առինջ մոլի» աշխատակիցներից մեկը, որը նույնպես մասնակցել է վարչապետի օգնականի հետ հանդիպմանը, հորդորեց ներկաներին խումբ կազմել, օրենքով ներկայացնել վարչապետին, թե ինչ պահանջներ, բողոքներ ու առաջարկներ ունեն:

«Մեզ խոստացան, որ չեն նեղացնելու, ուղղակի ստուգումներ են անցկացնելու, ոչ մեկին չեն տուգանելու: Օգնականն ասաց, որ տուգանեն հանկարծ մեկին, թող անպայման զանգի»,- նշեց տիկին Կարինեն:

Բողոքի ակցիան ավարտվեց, ցուցարարները որոշեցին կրկին հավաքվել ապրիլի 25-ին վաղ առավոտյան Կառավարության դիմաց, քանի որ իրենք համաձայն չեն աշխատանքային խումբ ստեղծել:

Նշենք, որ մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները կտրականապես դեմ էին հանդիպել ՊԵԿ-ի աշխատակիցների կամ կառավարության աշխատակազմի որեւէ աշխատակցի հետ, նրանք պահանջում էին, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անձնամ իջնի եւ պատասխանի իրենց հարցերին: Ցուցարարները սպառնում են նստացույց սկսել:

Նշենք, որ «Սուրմալու», «Փեթակ» եւ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները պատմում են, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում եւ հաճախորդներից պահանջում փաստաթղթեր: Առեւտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին, երբ ապրանքների փաստաթղթավորման մասին որոշումը մտավ ուժի մեջ, առեւտրականները մի քանի ամիս բողոքի ակցիաներ անցկացրին՝ ստիպելով իշխանություններին օրենքը հետաձգել որոշ ժամանակ: Դեռեւս 2015թ. փետրվարին այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում: Նա նշել էր, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծել էր Ճշմարիտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ