Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության Դիարբեքիրից ընտրված կին պատգամավոր Ֆելեքնաս Ուջան ձերբակալվել է տնից դուրս գալու ժամանակ։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP-ի կին պատգամավոր Ֆելեքնաս Ուջային ձերբակալելուց հետո տեղափոխել են Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գործերով 5–րդ դատարան։
Նշվում է, որ Ֆելեքնաս Ուջուն մեղադրվում է 6 տարբեր մամուլի ասուլիսներին նախագահին վիրավորելու եւ անօրինական երթերի մասնակցելու մեջ։