Հրանտ Դինքի սպանության գործով 3–րդ մեղադրական եզրակացության մեջ հայտնվել է «Էրգենեկոն»–ի սկանդալային դատախազ Զեքերիա Օզի անունը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ գյուլենական լինելու մեղադարանքով պարտականություններից հեռացված եւ Թուրքիայից փախած Զեքերիա Օզի անունը տեղ է գտել Դինքի սպանության գործով մեղադրական եզրակացության մեջ։
Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ Զեքերիա Օզը Հրանտ Դինքի սպանությունից մեկ օր առաջ եւ սպանությունից մեկ օր հետո հեռախոսազրույց է ունեցել Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին հետեւող ժանդարմերիայի հետախուզության հրամանատար Մուհարեմ Դեմիրքալեի հետ։
Վերջին Դինքի սպանության պահին էլ եղել է դեպքի վայրում եւ հետեւել է, թե ինչպես է սպանությունը տեղի ունենում։
Զեքերիա Օզը գտնվում է փախուստի մեջ, իսկ Մուհարեմ Դեմիրքալեն կալանքի տակ է գտնվում։