News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի միակ անդամն է , որտեղ իրավապաշտպանների մեծամասնությունը բանտերում են գտնվում հորինված մեղադրանքներով։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, պատասխանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակների բազմաթիվ հարցերին։

2016-ի իր աշխատանքների մասին զեկույցը ներկայացնելուց հետո ԵԽ հանձնակատարը բախվել է ադրբեջանցի պատվիրակների կողմից մեղադրական հարցերի տեղատարափիին։ Չնայած զեկույցում խոսքը բացառապես մարդու իրավունքների մասին էր, իսկ Հայաստանի մասին հիշատակում առհասարակ չկար, ադրբեջանցի խորհրդարանականները հաջողացնում էին յուրաքանչյուր հարցում օգտագործել «Հայաստան» բառը։

Ի պատասխան՝ Նիլս Մույժնիեկսը բացահայտ ասել է այն ամենը, ինչ մտածում է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին։ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բավականին լուրջ է»,- նշել է նա , հավելելով, որ ԵԽ գլխավոր քարտուղարը նույնիսկ ստիպված է եղել սկսել Իլգար Մամեդովի գործի հետաքննությունը, քանի որ այդ գործով դատարանի մի քանի որոշումներ չեն իրականացվել, ինչը շատ հազվադեպ երեւույթ է։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի պատվիրակների հիստերիկ հարցերին այն մասին, թե ինչու է նա այդքան սուր բարձրացնում Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող հարցը, նաեւ «հայկական լոբբիի» հետ դավադրության մասին մեղադրանքներին՝  հանձնակատարը դրանց պատասխանել է, ասելով, որ ինքը «մարդու իրավունքների հարցերով լոբբիի» մասնակիցն է, ու Ադրբեջանում իրավիճակն իրոք առանձնահատուկ ուշադրության է արժանի, ահա թե ինչու է ինքը կենտրոնացել այդ երկրի վրա։

Իսպանիայի պատվիրակ Յորդի Կսուկյան էլ իր հերթին է անհրաժեշտ համարել պատասխանել ադրբեջանցի պատվիրակներին։ «Ես ընդունում եմ պարոն Հուսեյնովի նետած ձեռնոցը։ Նա համարձակորեն հայտնեց, որ կողմ է հաշվետվությունների հրապարակմանը։ Թույլ տվեք ինձ բռնել նրան խոսքի վրա, քանի որ նա Ադրբեջանից է,ԵԽ այն երեք երկրներից մեկից, որոնք չեն հրապարակում զեկույցներ։ Կասկած չի առաջացնում նաեւ այն, որ Ադրբեջանում կան պատգամավորներ, որոնք կողմ են փոփոխություններին։ Ես շնորհակալ եմ նրան այն բանի համար, ինչ նա ասում է ու նախեւառաջ նրան ես սրտանց կոչ եմ անում անել ամեն ինչ, որպեսզի հրապարակումը հնարավոր դառնա իր երկրում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ