News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կանդամակցի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մայիսի 2–ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար կազմի խորհրդի նիստում որոշում է կայացվելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կուսակցության անդամ դարձնել։

Նշվում է, որ ավելի ուշ Էրդողանը նաեւ կգլխավորի իր ստեղծած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահը կարող է լինել կուսակցական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ