News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի 11–րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ–ի կողմից Թուրքիան մոնիթորինգի տակ գտնվող երկրների ցանկ ներառելու հետ կապված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան կրկին պետք է թեւակոխի բարեփոխումների փուլ՝ միջազգային նորմերին համապատասխանեցնելու ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

«Շատ տխրեցի, երբ ԵԽԽՎ–ն որոշում կայացրեց Թուրքիան կրկին ներառել մոնիթորինգի տակ գտնվող երկրների ցանկ։ Այդ թեման պետք է սառնասրտորեն քննարկել»,–ասել է Գյուլը։

Նշենք, որ ԵԽԽՎ–ն Թուրքիային մոնիթորինգի տակ գտնվող երկրներից հանել էր 2004 թվականին հենց Աբդուլլահ Գյուլի ակտիվ ջանքերի արդյունքում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ