ԱՄՆ-ն Հայաստանին 1,44 մլն դոլար կհատկացնի՝ էներգետիկայի զարգացման համար: Մայիսի 11-ին համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ:
Միջոցները հատկացնում է ԱՄՆ Միջազգային համագործակցության գործակալությունը (USAID) մասնավոր հատվածի մրցունակության զարգացման ծրագրով: Ծրագրի շրջանակում կառավարությանն արդեն 61,1 մլն դոլար հատկացվել է: