News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էրդողանի ղեկավարած Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության վրա հարձակումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը «գովեստներ շռայլեց ավելի ու ավելի ինքնակալ դարձող առաջնորդին»: «Սպիտակ տանը հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Էրդողանի անվտանգության ծառայողները Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ դաժանորեն հարձակվել են քրդերի, հայերի, եզդիների եւ մյուս խաղաղ ցուցարարների վրա: Մինչ մենք դեռեւս հետազոտում ենք տեղի ունեցածի մանրամասները, տագնապահարույց հոլովակում պատկերված է, թե Էրդողանի անվտանգության ծառայողներն ինչպես են հարձակվել ցուցարարների վրա»,- Facebook-ում գրել է Շիֆը:

Նա նշել է, որ վարչակազմը մինչ օրս լռում է այս միջադեպի կապակցությամբ, սակայն հարձակումը չի կարող անպատասխան մնալ, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն անձանց դեմ, որոնք հարձակվել են իրենց իրավունքներն իրականացնող ցուցարարների վրա: «Անհրաժեշտ է նրանց անձը պարզել եւ հարցաքննել մինչեւ երկրից հեռանալը: Էրդողանի Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության վրա հարձակումները: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր տանը երբեք նման բան չի կատարվի»,- ընդգծել է կոնգրեսականը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ