News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հրապարակել է ընկերությունների նոր ցանկը, որոնք չեն կարող Եվրոպա թռչել։ Ցանկում ներառվել են 181 ավիաընկերություններ՝ աշխարհի 16 երկրներից։ Արգելքի պատճառը դարձել է չվերթների անվտանգության վերահսկողության բացակայությունը։

Մասնավորապես, նոր ցանկում հայտնվել են Բենինից եւ Մոզամբիկից բոլոր ավիափոխադրողները։ Եվրոպա թռչել արգելված է Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Ջիբութիի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, Սան Թոմի եւ Փրինսիփիի, Սիերա Լեոնի եւ Սուդանի գործնականում բոլոր ավիաընկերություններին։ Արգելքներ են սահմանվել Iran Aseman Airlines-ի, Iraqi Airways-ի, Med-View Airlines-ի (Նիգերիա), Urga ավիընկերության (Ուկրաինա), Blue Wing Airlines-ի (Սուրինամ), Mustique Airways (Սենթ Վինսենթ եւ Գրենլանդիա) եւ Air Zimbabwe-ի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ