News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի հայերն ու քրդերը մայիսի 18-ին խաղաղ ակցիա են անցկացրել Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնատիրության դեմ: Միջոցառումը նվիրված է եղել Մոնրեալի «Խաղաղության թուրքական այգու» 17-րդ տարեդարձին:

Մոնրեալում անցկացված ակցիայի ընթացքում հայ եւ քուրդ համայնքների ներկայացուցիչները Կանադայի կառավարությանն ու թուրք դիվանագետներին կոչ են արել վիճարկել Էրդողանին քաղաքականությունը, որը տանում է Թուրքիայում քաղաքացիական հասարակության հետապնդման:

«Հեգնական է, որ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշում է Մոնրեալի «Խաղաղության թուրքական այգու» 17-ամյակը, մինչդեռ Թուրքիայում նրա ղեկավարության պահվածքը հեռու է խաղաղ լինելուց»,- հայտարարել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի անդամ Աբրահամ Նիզիբլյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է միասին հանդես գալ Թուրքիայում այսօր տիրող անարդարությունների դեմ: «Անհրաժեշտ է, որպեսզի կանադական կառավարությունը գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այդ երկրում փոքրամասնությունների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ»,- նշել է Նիզիբլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ