News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանի քվեարկության ժամանակ ինչ-որ մեկը քվեաթերթիկի վրա կատարել է վիրավորական գրառում:

«Ակնհայտ սուտ տեղեկություն է դա, շրջանառվող լուսանկարը կեղծիք է, նման քվեաթերթիկ ընդհանրապես չի եղել եւ որեւէ մեկն այնտեղ չէր կարող լուսանկարել»,- NEWS.am-ին ասաց Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ Armtimes.com կայքն այսօր գրել էր. «Ծառուկյան» խմբակցության մեր աղբյուրները փոխանցում են, որ քվեարկությունից առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ է եղել անարգանքի սյունին գամել կրթության եւ գիտության նախկին նախարարին:

Տպել
Ամենաշատ