News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Արարատ լեռան վրա Նոյան տապանի մնացորդներն են հայտնաբերվել։ Համենայն դեպս այսպես է համարում հոնկոնգցի հետազոտողների խումբը, գրում է Daily Express-ը։

Հետազոտողների թիմը, որը իրեն կոչում է Noah's Ark Ministries International, 99․9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյան տապանը։ Մասնավորապես նրանք հավաստիացնում են, որ ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա իրենց հայտնաբերած փայտի կտորներն ավելի քան 4800 տարեկան են։

«Մենք չենք կարող 100 տոկոսով վստահեցնել, որ դա Նոյան տապանն է, բայց 99․9 տոկոսով դա հենց այն է»,- համարում է թիմի անդամ Յունգ –Ուինգ- չուն։ Հետազոտողները հավաստիացնում են, որ սառույցի մեջ տեսել են փայտի կտորից պատրաստված ինչ -որ կոնստրուկցիա։ «Յուրաքանչյուր տախտակն ուներ մոտ ութ դյույմ լայնություն։ Ես կարող էի տեսնել փշերը , որոնք հին ժամանակներում օգտագործվում էին մետաղական մեխերի փոխարեն, ինչն ապացուցում է, որ դա հին կառույց է։ Ես սառույցի մեջ տեսել եմ մոտ 20 մետր երկարության փայտյա հատվածներ,- ասում է թիմի անդամներից մեկը։ Նրանք վստահ են, որ գտել են մի բան, որը նման է փայտյա պատերի, դռների, մեխերի ու նույնիսկ աստիճանի։

Սակայն շատերը, հասկանալի պատճառներով, կասկածում են, որ դա Նոյան տապանն է։ Բրիտանացի հնագետ Մայքլ Փիթը նշում է, որ Մեծ ջրհեղեղի ապացույցներ չկան, էլ չասենք հսկայական նավի մասին, որը կարող էր իր մեջ տեղավորել յուրաքանչյուր տեսակից մեկական զույգ։ «Եթե 4800 տարի առաջ լիներ ջրհեղեղ, որն ունակ է հսկայական նավը բարձրացնել չորս կմ սարի լանջով, ապա այդ դեպքում ի մ կարծիքով ամբողջ աշխարհում կլինեին այդ ջրհեղեղի երկրաբանական ապացույցները, իսկ դրանք չկան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ