News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետաքննական լրագրությամբ զբաղվող «Mother Jones» ամսագիրը մանրամասներ է ներկայացրել թուրքական լոբբիստների հետ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կապերի մասին:

Հետին թվով ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ ուղարկված տեղեկանքում Ֆլինը նշում է, որ իրեն վարձել է Inovo BV հոլանդական խորհրդատվական ընկերությունը, որը ղեկավարում է «Թուրք-ամերիկյան գործարար խորհուրդ» (Turkey-US Business Council) կազմակերպության նախագահ Յակիմ Ալփթեքինը:

Հոդդվածի հեղինակների խոսքով՝ թուրքերի համար աշխատանքի դիմաց Ֆլինի ստացած միջոցների աղբյուրները պարզ չեն: Ալփթեքինի ընկերությունը 2016 թվականի սեպտեմբերից նոյեմբեր երեք վճարում է կատարել՝ ընդհանուր 530 հազար դոլարի չափով, սակայն ոչ մի վճարում Թուրքիայից չի արվել: Հոլանդական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Ալփթեքինը հայտարարել է, որ Ֆլինի նախագծի համար միջոցները ստացվել են իր կնոջ փոխառությունից եւ իսրայելական Ratio Oil Exploration գազային ընկերության վճարումներից: Ratio Oil Exploration-ի ներկայացուցիչներն իրենց հերթին իսրայելական մամուլին տված հարցազրույցում հայտարարել են, որ ոչ մի կապ չունեն Ալփթեքինի հետ:

Ինչ վերաբերում է Ալփթեքինի կնոջը. հայտնի է, որ Նիգար Ալփթեքինն ադրբեջանցի մոդել է, որը ժամանակին երգել է «Ադրենալին» խմբում:

Այս շաբաթ Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում Ալփթեքինը հրաժարվել է պատասխանել այդ գործարքում իր կնոջ դերի եւ միջոցների աղբյուրի մասին ամսագրի թղթակցի հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ