News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցուցարարների վրա հարձակված թուրքերից երկուսին ավելի քան 10 տարի առաջ Կանադայում հրաժարվել են փախստականի կարգավիճակ տրամադրել։

Տորոնտոյի բնակիչներ, զարմիկներ Ալպկենան ու Ահմեր Դերեչիները Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակվողներից են եղել, հայտնում է macleans.ca-ն։ Տեսագրության վերլուծության մեջ, որը մինչ այդ ներկայացրել էր New York Times-ը, երեւում է, որ երկուսն էլ ծեծում են խաղաղ ցուցարարներին, սակայն նրանցից ոչ մեկը կալանավորված չէ, նրանց նաեւ մեղադրանք չի առաջադրվել

Նրանց Facebook-յան էջերից դատելով՝ Ալպկենանն ու Ահմեդը ապրում են Տորոնտոյում։ Մոտ 15 տարի առաջ երկուսն էլ դիմել էին փասխատականի կարգավիճակի համար, սակայն Կանադայի իշխանությունները մերժել էին նրանց։ Երկուսն էլ 2003-ին բողոքարկել են այդ վճիռը, սակայն այդ բողոքարկումն էլ է մերժվել։ Եղբայրների ներկա կարգավիճակը հայտնի չէ։

Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ Ալպկենանը Կանադա էր ժամանել 2001-ին, հայտնելով, որ Թորքիայում իր կյանքը վտանգված է, քանի որ ինքը սունի է ու Բարեպաշտության իսլամական կուսակցության անդամ։ 2001-ին այդ կուսակցությունն արգելվել է Թուրքիայում ու դրա անդամներից շատերը հետագայում ստեղծել էին նախագահ Էրդողանի Արդարության ու զարգացման կուսակցությունը։

Ալպկենանը սկզբում ԱՄՆ էր տեղափոխվել, որտեղ ուսանողական վիզա էր ստացել, իսկ հետո դիմել էր փախստականի կարգավիճակի համար Կանադա։ Նա  բացատրել էր, որ իր կուսակիցները կալանավորված են, իսկ ինքը վախենում է իր անվտանգության համար՝ Անկարայի ու Վաշինգտոնի մտերիմ հարաբերությունների պատճառով։ Նա նաեւ ասել էր, որ վախենում է, թե Թուրքիայում իրեն կարող են ուղարկել մարտնչել Քրդական բանվորական կուսակցության դեմ, մինչդեռ ինքը զենք կրելու հակառակորդ է։ Սակայն նրա փաստարկները իշխանություններին չէին համոզել։ Փստաթղթերում ասվում է, որ ամենայն հավանականությամբ Ալպկենանը կեղծ տվյալներ էր ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ