News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ջավախքում կրթության ոլորտում ամենասուր թեման մնում է հայկական դասագրքերի պակասը: Այս մասին նշվել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների գծով ներկայացուցիչների եւ մի շարք անկախ փորձագետների մոնիտորինգ իրականացնելու նպատակով Ախալցխա այցելության ժամանակ, հաղորդում է akhaltskha.net-ը: 

Ախալցխայում տվյալ խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի հետ, ինչպես նա եւ հանդիպել տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին  եւ քաղաքական կուսակցությունների անդամներին: Հայկական կազմակերպություններից հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական Միության  եւ  Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական Միության տնօրեն Աշոտ Կավալերյանը  եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրեն տնօրեն Էդուարդ Այվազյանը մանրամասն ներկայացրել են հավաքվածներին նախկին քաղաքացիներին երկքաղաքացիություն չտրամադրելու խնդրի վերաբերյալ տեղեկություն:

«Մենք ականատես եղանք, թե ինչպես են քաղաքացիությունից զրկում այն քաղաքացիներին,  որոնց ձեռք էին բերել Հայաստանի քաղաքացիություն: Շատերը դիմում էին իշխանություններին, որպեսզի վերականգնեն իրենց քաղաքացիությունը  եւ մերժում ստանում: Նույն ժամանակ թուրքերին տալիս էին քաղաքացիություն»,-ասել է Աշոտ Կավալերյանը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել կրթական  եւ այլ տեսակի խնդիրներին, որոնք հուզում են Սամցխե-Ջավախքի հայությանը: Քննարկումների ընթացքում պարզվել է, որ կրթության մեջ բոլորից սուր թեմաները մնում են հայկական դասագրքերի պակասի  եւ հաճախակի տառասխալներով գրքերի թարգմանության խնդիրները:

Անդրադարձ է եղել փոքրամասնությունների լեզվով գործող մանկապարտեզների հարցին:

Օմբուդսմենի ներկայացուցիչները  եւ անկախ փորձագետները հետաքրքրվել են, թե քանի հայկական մանկապարտեզ կա քաղաքում  եւ շրջանում, ինչին ի պատասխան տեղեկացել են, որ քաղաքում չկա ոչ մի հայկական մանկապարտեզ, այլ դրա փոխարեն քաղաքում կա ընդամենը երկու հայկական խմբակ, որը չի բավարարում հայ ազգաբնակչությանը: Գրեթե նույն պատկերն է նա եւ գյուղերում:

Մոնիտորինգ անցկացնող խմբի անդամները զարմացել են, որ Ախալցխայում չկա ոչ մի հայկական մանկապարտեզ, քանի, որ այս հանդիպումից առաջ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն ներկայացրել էր նրանց, որ իբր քաղաքում կա հայկական մանկապարտեզ:

«Մենք ընտրություններից առաջ բարձրացրել ենք տվյալ հարցը իշխանությունների մոտ: Նա եւ տարիներ առաջ գրավոր դիմում ենք ներկայացրել, սակայն մինչ եւ օրս չի բացվել ոչ մի հայկական մանկապարտեզ, որի պահանջարկը ժողովրդի մեջ կա»,-հանդիպման ժամանակ ասել է Էդուարդ Այվազյանը:

Խմբի անդամները հետաքրքրվել են նա եւ, թե ինչպիսին է քանակական հարաբերակցությունը քաղաքի սակրեբուլոյում, քաղաքապետարանում  եւ նահանգապետարանում, ինչքան են հայերը աշխատում տվյալ պետական հաստատություններում:

Այս թեմայով վրացալեզու «Հարավային դարպաս» թերթի խմբագիր Նինո Նարիմանիշվիլին խմբի անդամներին  եւ անկախ փորձագետներին տեղեկացրել է, որ քաղաքային խորհրդում կա ընդամենը երկու հայ պատգամավոր, իսկ քաղաքապետարանում չկա հայ փոխքաղաքապետ: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ քաղաքապետարանում կա մի քանի հայ ազգի աշխատակից: Նման պատկեր է շրջանային վարչությունում, որտեղ կա հայ ազգի մեկ ներկայացուցիչ, ինչպես նա եւ կան գյուղերի պատասխանատուներ:

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում հասարակական կազմակերպությունների տեղեկությամբ չկա ոչ մի հայ ներկայացուցիչ, չնայած որ նահանգապետ Ակակի Մաճուտաձեն մոնիտորինգ անող խմբին ներկայացրել է, որ նահանգապետարանում կա մեկ հայ ներկայացուցիչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ