News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել Գարդմանից եւ Շիրվանից փախստականների ժառանգության թանգարան: Այս մասին հունիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգմավոր Ալեքսան Հակոբյանը:

Նա առաջարկեց ՀՀ 2018 թվականի բյուջեի մեջ կետ մտցնել նման թանգարանի ստեղծման մասին: Ըստ նրա հաշվարկի՝ դրա համար կպահանջվի մոտ 5-6 մլն դրամ: «Մենք Լեռնային Ղարաբաղում ստեղծել ենք Բերձորի Երկրաբանական թանգարանը: Այն հայտնի է ամբողջ աշխարհում: Միջազգային բոլոր պատվիրակություններն այցելում են այս թանգարան եւ շատ հետաքրքիր խթաններ են ստանում»,- նշեց Հակոբյանը:

Նա այնուհետեւ շարունակեց, որ նոր թագարանի գաղափար է առաջացել, որը կմիավորի Գանձակի, Բաքվի, Շամխորի հայությանը: «Գարդմանի եւ Շիրվանի աշխարհաքաղաքական թանգարանը կունենա նաեւ հումանիտար դեր, կբացահայտի հայերի նյութական մշակույթի առանձնահատկությունները, որոնք ինչ-որ ժամանակ ապրել են Ադրբեջանում: Սա կարեւոր է նաեւ գիտական ու ճանաչողական տեսանկյունից»,- ընգծեց Ալեքսան Հակոբյանը:

Առաջարկվում է թանգարանը ստեղծել Երեւանին մերձակա քաղաքներից մեկում, օրինակ՝ Հաճընում, Բյուեղավանում, Աբովյանում կամ Չարենցավանում: «Ես գիտեմ, որ թանգարանի ստեղծումը ինչ-որ բարդ գործ չի: Ինչ վերաբերում է նյութերին, ապա փախստականների շարքում ակտիվիստներ կան, որոնք կարող են մեկ շաբաթում եզակի նյութ հավաքել»,- հավաստիացրեց հասարակական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ