News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կարեն Կարապետյանի տրամադրությունը չի փոխվել նույնիսկ Ազգային ժողովում կառավարության 5-ամյա ծրագրի ընդունումից հետո։ Գործադիրի այսօրվա նիստը նա վարել եւ ծրագրի իրականացման հետ կապված հանձնարարականներ է տվել նույն՝ անհավես տրամադրությամբ։ 

Վարչապետը էմոցիա է արտահայտել միայն, երբ հերթը հասել է Սեւանից ջրի բացթողման ծավալը մեծացնելու նախագծին։ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2 օր է խնդրել նախագծի քննարկումն ավարտելու համար։ ԿարենԿարապետյանը նրան սաստել է։ 

Մինչ Հայաստանի ընդդիմությունը փորձում է պարզել՝ ով է 2018թ․ ապրիլից հետո զբաղեցնելու վարչապետի պաշտոնը՝  Կարեն Կարապետյանը, թե Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կոնկրետ կանխատեսում է՝ մինչեւ 2040 թվականը երկիրը ղեկավարելու է Հանրապետականը, իսկ Սերժ Սարգսյանը լինելու է երկրի ղեկավարը։  Հարցին, թե ինչով է պայմանավորված Հանրապետականի նման երկարակեցության մասին կանխատեսումը՝ Գալուստ Սահակյանը պատասխանել է նույն տրամաբանությամբ, որով ժամանակին արել էր թեւավոր խոսք դարձած արտահայտությունը, թե <գողությունը դեռ գողանալ բառը չէ>։

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պառակտվել է։ Հայկ Խաչատրյանը եւ Մնացական Պարակշիեւը լքել են խմբակցությունը եւ շարունակելու են աշխատել որպես ավագանու անկախ անդամներ։ Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը նրանց մեղադրել էր դավաճանության մեջ եւ առաջարկել ընդհանրապես վայր դնել մանդատները։ Մինչդեռ հեռացածները հայտարարել են, որ դավաճանություն չի եղել, պարզապես խնդիրների նկատմամբ իրենց մոտեցումներն են տարբեր՝ իրենք սառնասիրտ են, կանայք՝ էմոցիոնալ։ 

Խոշոր հափշտակության դեպք՝ ՎՏԲ բանկում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ բանկի Եղեգնաձորի մասնաճյուղի երիտասարդ աշխատակցուհին օրերս հափշտակել է 41 մլն դրամ եւ դիմել փախուստի։ Գումարը հանել է բանկոմատից։ Աշխատակցուհին այժմ որոնվում է, որոշ տեղեկություններով՝ նա արդեն լքել է Հայաստանի սահմանը։ 

72 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանցը: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր, նկարահանել է շուրջ 70 ֆիլմ։ 2005թ-ից Ռուբեն Գեւորգյանցը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն էր

Դոլարի անկումը կանգ է առել. թանկացել են նաեւ եվրոն ու ռուբլին։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 23-ին կազմել է 480, եւրոյինը՝ 536, բրիտանական ֆունտինը՝ 611, իսկ ռուսական ռուբլունը՝  8.07 դրամ։ 

Հանրապետության տարածքում հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։Երեւանում հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ