News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մինսկն ապագայում կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին Մոսկվայում հայտարարել է Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ Բելառուսում զենիթահրթիռային համալիրներից հիմնական համակարգը С-300 ԶՀՀ-ն է։  С-400 համալիրների եւ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրիթռային համալիրների մատակարարումները կարող են քննարկվել՝ հաշվի առնելով նոր սպառազինության անհրաժեշտությունը»,-հայտարարել է նա։

Պետրիշենկոյի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները նախատեսում են սահմանների պաշտպանության համար նախ եւ առաջ գործարկել Բելառուսի ՀՀՊ եւ ռազմաօդային ուժերի Սու-300 СМ համակարգերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ