News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում «ցեղասպանություն», «Քուրդիստան» եզրույթներն օգտագործելու համար դրամական տուգանքներ կիրառելու վերաբերյալ առաջարկվող փոփոխության նպատակն է կտրել ընդդիմության ձայնը եւ ապահովել նախագահական պալատից եկած հրահանգների առավելագույնս արագ օրինականացումը: Այս մասին Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթին հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Այս փոփոխությունն էլ ավելի անկարեւոր է դարձնելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Մեջլիսը վերածվելու է Պալատի նոտարի»,-հայտարարել է Փայլանը:

Նրա խոսքով, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իշխանության առաջին 10 տարիների ընթացքում կարեւոր քայլեր կատարեց թուրք հասարակության նախկին սխալների, մեղքերի եւ հանցանքների մասին խոսելու հարցում. «Սակայն դժբախտաբար, վերջին  տարիներին պետությունը ցանկանում է վերադառնալ հին կարգավորումներին, ցանկանում են, որ այլեւս չխոսվի տեղի ունեցածի մասին»:

Հայ պատգմավորը հիշեցրել է, որ վերջին ամիսներին խորհրդարանի  ամբիոնից «ցեղասպանություն» բառն ասելու պատճառով ինքը ոչ օրինաչափ պատժի է արժանացել. «Որոշ պատգամավորների կողմից «Դերսիմի կոտորածներ», «Սիվասի կոտորած», «քրդական քաղաքներ» արտահայտություններ օգտագործելը վերջին շրջանում սկսեց հակազդեցություն առաջացնել: Մենք այդ արտահայտություններն ասելիս ոչ մի մեղադրանք չենք ներկայացնում թուրք ազգին, չենք վիրավորում: Մենք դա ասում ենք, որպեսզի այլեւս չկրկնվեն այդ հանցանքները, եւ ամենակարեւորը, մարդիկ առերեւսվեն հանուն թուրք ազգի իրագործված հանցանքների հետ: Պետությունը հանուն թուրքական ինքնության հանցանքներ է գործել: Չառերեսվելու դեպքում՝ դրանք կրկնվելու են, եւ թուրք ինքնության ճակատին մնալու են որպես սեւ բիծ: Մինչեւ չառերեսվենք անցյալում տեղի ունեցած սխալների, մեղքերի եւ հանցանքների հետ, դրանք անպայման կրկնվելու են: Այսօր այդ հանցանքները կրկնվում են, քանի որ շարունակում ենք նույն սխալները անել: Եթե այս խոսքերը ձեր դուրը չի գալիս, նոր բառեր փնտրենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանի կանոնակարգում անակնկալ դրույթներ են հայտնվել. մասնավորապես, պատգամավորներն այսուհետ կարող են տուգանվել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:

Ըստ այդմ, նշվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստվել է երկրի խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների փաթեթ:

Դրանց շարքում կա նաեւ թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու դրույթները: Մասնավորապես, նման դեպքում պատգամավորներին կարող են նիստերից հեռացնել եւ զրկել աշխատավարձի 2/3-ից:

Այս դրույթը թիրախավորում է հենց 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելու պատգամավորների փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ