News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հեղաշրջման նոր փորձն անհնար է, սակայն ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի  կազմակերպության դեմ (FETO) պայքարը, ում Անկարան պատասխանատու է համարում անցյալ տարվա խռովության համար, դեռեւս ավարտված չէ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բնալի Յըլդըրըմը հեղաշրջման փորձի առաջին տարելիցի նախաշեմին, հայտնում է Hurriyet-ը:

Նրա խոսքով` նման իրավիճակը բացառված է. «Սակայն եթե որեւէ մեկը վճռի նման խելահեղության դիմել, ապա էլ ավելի մեծ գին կվճարի: Չափազանց վաղ է ասել, որ FETO-ի դեմ պայքարն ավարտվել է: Դատավարություններն ընթանում են, դրանց ընթացքում շատ բան կարող է պարզվել»:

Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է երկրի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանն այն մասին, որ պետական հեղաշրջման նախապատրաստման մասին իշխանություններին նախապես էր հայտնի, եւ խռովությունը «կառավարելի» էր. «Սա Քըլըչդարօղլուի անձնական կարծիքը չէ: Սա ԱՄՆ-ում FETO-ի «ուղեղային կենտրոնի» աշխատանքի արդյունքն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ