News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի շուտով այցելել Պարսից ծոցի երկրներ՝ Կատարի ու նրա արաբական հարեւանների հարաբերությունների ճգնաժամը կարգավորելուն ուղղված ջանքերը քննակելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Մեւլյութ Չավուշղլուն՝ կատարցի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ Թանիի հետ Անկարայում հանդիպելուց հետո։

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են այն լուծմանը, որը համապատասխանում է եղբայրական հարաբերությունների ոգուն»,- հայտնել է նա։

Ավելի վաղ, Էրդողանը քննադատել է այն պահանջների ցանկը, որն արաբական երկրները ներկայացրել են Կատարին՝ հարաբերությունների վերականգնելու համար՝ այդ թվում Կատարում թուրքական բազայի փակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ