News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանում ձերբակալվել է նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը: Նման մեղադրում են ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է AFP-ն:

«Երեկ նրան ազատ են արձակել երաշխավորությամբ, բայց քանի որ նա չի կատարել դրա պայմանները, կալանքի տակ է վերցվել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ֆերեյդունի ու մի շարք այլ անձանց նկատմամբ մի քանի հետաքննություն է տարվում: Կասկածյալների մի մասը կալանավորված է:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի հատուկ բանագնացը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ