News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը դիմումներ է ստացել 3656 քաղաքացիներից: Այս մասին հայտարարել է Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Քյամրան Ալիեւը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Քննվել է քրեական բնույթի 125 նյութ: Դրանցից 75-ի հետ կապված քրեական գործ է հարուցվել, 50 նյութով դատախազական արձագանքման ակտեր են կազմվել, 29 պաշտոնատար անձ ենթարվել է կարգապահական պատասխանատվության:

Վարչության պետի խոսքով՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննության ավարտից հետո դատարաններ են ուղարկվել 133 պաշտոնատար անձանց դեմ հարուցված 103 քրեական գործեր, որոնք աշխատել են պետական եւ մասնավոր հատվածներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ