Թուրքիայի դատարանը վճռել է կալանքի տակ առնել 6 իրավապաշտպանների, այդ թվում՝ Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։
Նախկինում կալանավորված եւս 5 ակտիվիստներ ստորագրությամբ ազատ են արձակվել։ «Այժմ պարզ դարձավ, որ Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարելը հանցագործություն է»,- ասել է Amnesty International-ի քարտուղար Սալիլ Շեթին։
Էսերն ու մյուս իրավապաշտպաններն իրավապահների հսկողության ներքո են հուլիսի 5-ից։ Գործակալությունը նշում է, որ նրանք մասնակցել են կազմակերպության ժողովներին, որը, իբր, «ցանկանում է շարունակել երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերը»։