News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը թույլ չի տվել երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին Twitter-ի  իր էջում գրել է Փայլանը՝ հավելելով, որ ստիպված է եղել բաց դռան հետեւից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները:

«Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին եւ Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»,-գրել է նա եւ հրապարակել կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի դատարանը վճռել է կալանքի տակ առնել 6 իրավապաշտպանների, այդ թվում՝ Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ։

Նախկինում կալանավորված եւս 5 ակտիվիստներ ստորագրությամբ ազատ են արձակվել։ «Այժմ պարզ դարձավ, որ Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարելը հանցագործություն է»,- ասել էր Amnesty International-ի քարտուղար Սալիլ Շեթին։

Էսերն ու մյուս իրավապաշտպաններն իրավապահների հսկողության ներքո են հուլիսի 5-ից, նրանք մասնակցել են կազմակերպության ժողովներին, որը, իբր, «ցանկանում է շարունակել երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ