News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել գործող դրամական միավորից (ռիալ) նոր դրամական միավորի (թուման) անցման նախագիծը: Այս մասին հաղորդել է կառավարության քարտուղար Մոհսեն Հաջի Միզայեին, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Որոշումն ուղղված է դրամային հաշվարկների պարզեցմանը: Մեկ թումանը համարժեք կլինի տասը ռիալի: Այսպիսով, գներն արտահայտող թվերում մեկ զրո պակաս կլինի»,- նշել է Միզայեին:

Նոր դրամական միավորի անցման հարցն ուսումնասիրում էր կառավարության տնտեսական հանձնաժողովը: Դրամական ռեֆորմի նախագիծն Իրանի Կենտրոնական բանկը ներկայացրել է 2016 թվականի նոյեմբերին:

Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) շրջանառության մեջ է եղել մինչեւ 1932 թվականը, այնուհետեւ փոխարինվել է ռիալով:

Վերջին տարիներին գնաճի հետեւանքով ռիալը նկատելիորեն արժեզրկվել է: ԱՄՆ դոլարն իրանական տարադրամի փոխանակման կետերում 39 հազար ռիալ արժե, իսկ դրամական ռեֆորմից հետո մեկ դոլարը 3.9 հազար թուման կարժենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ