News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները պետք է հասկանան, որ Եվրամիությանը շանտաժի ենթարկել չեն կարող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: 

Նրա խոսքով՝ Գերմանիայի ղեկավարությունը վերանայում է Թուրքիայում ներդրումներ կատարող տնտեսական օպերատորներին հատկացվող պետական երաշխիքները, եւ այս ներդրումներն, անկասկած, կկրճատվեն: Այնուհետեւ Էնգելը շարունակեց, որ Գերմանիան միաժամանակ հանդես է եկել պաշտոնական նախազգուշացմամբ՝ ուղղված Թուրքիա ուղեւորվող Գերմանիայի քաղաքացիներին, հստակ նշելով, որ նրանց կարող է սպառնալ պատահական կամ կամայական կալանքը: Սա, ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, աննախադեպ լեզու է, սակայն ներկայիս հանգամանքների պայմաններում Գերմանիան ճիշտ է վարվում:

Պատգամավորի խոսքով՝ եթե Թուրքիայի իշխանությունները չհասկանան, որ իրենք չեն կարող ԵՄ-ին եւ իրենց մյուս գործընկերներին ու դաշնակիցներին շանտաժի ենթարկել, չգիտակցեն այն բանի նվազագույն ըմբռնումը, որ Թուրքիան վերափոխվում է բռնապետական ոստկանական պետության, որտեղ վերացվում է օրենքի գերակայությունը, եվրոպական երկրները պետք է ընդհանրապես վերանայեն Անկարայի հետ իրենց հարաբերությունները: «Եվրախորհրդարանում մենք բազմիցս ենք կոչ արել սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Եվ ես կարծում եմ, որ մենք, ի վերջո, պետք է անցնենք պաշտոնապես դրանք դադարեցնելուն, ինչպես նաեւ նախնական փուլում ֆինանսավորումը դադարեցնելուն: Այս Թուրքիան կանգնած է Եվրոպայից հեռանալու, այլ ոչ թե դեպի Եվրոպա գնալու ճանապարհին»,- ընդգծեց Ֆրանկ Էնգելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ