News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գերմանիայի հետ ճգնաժամին։

Թուրքական Hurriyet—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել Գերմանիային՝ հայտարարելով, թե երկար ժամանակ է ԱՄՆ–ը, Գերմանիան, Հոլանդիան Թուրքիայի հանդեպ անհասկանալի վերաբերմունք են ցուցաբերում։  Նրանք ուզում են, որ միայն իրենց շահերը լինեն սեղանին, իսկ Թուրքիան լինի կատարող։ Կներեք, բայց նրանց ուզած Թուրքիան այլեւս չկա։ Նրանք Թուրքիայի նախագահին ու նախարարներին թույլ չեն տալիս ելույթ ունենալ, սակայն ահաբեկիչներին լցրել են իրենց երկիրը։ Կամ մեզ հավասար դաշնակից կընդունեն, կամ էլ ամեն անհարգալից վերաբերմունքի պատասխանը կստանան»,–ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ